Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում
![ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում](up/article/big/file_59982_7376572.jpg)
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների, տվյալ ժողովրդի կենսասիրության հետ: Հենց այս տրամաբանությամբ է երեք տասնամյակ առաջ ստեղծվել, իսկ այժմ լիովին վերանորոգվել և արդիականացվել Հայաստանի բժշկության պատմության թանգարանը՝ տեղակայված ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում:
Մասնաշենքի ճեմասրահի մուտքից արդեն զգացվում է բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատմական, ակադեմիական շունչը, որը հարազատ է շատ սովորողներին և շրջանավարտներին:
Համալսարանական թիմի ջանքերով՝ այցելուները շուտով 4 սրահներում կծանոթանան բժշկագիտության պատմությանը՝ըստ ժամանակաշրջանների (հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար), բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանն և զարգացմանը, բուհի հաջողություններին:
Շուրջ 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև`գեղարվեստական ստեղծագործություններ`քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ: Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը:Թանգարանագետ Նարինե Ղազարյանն արդեն 25 տարի աշխատում է թանգարանում, իսկ 2007 թվականից ղեկավարում է համալսարանական այս ստորաբաժանումը:
«Թանգարանը ստեղծվել է բժշկական համալսարանի 18-րդ ռեկտոր Վիլեն Հակոբյանի մտահղացմամբ և նրա ջանքերով 1990 թվականին: Մինչ այդ թանգարանը գործել է կաբինետային սիստեմով: Հանրապետությունում միակը համարվող Հայաստանի բժշկության թանգարանում պատմությունը ներկայացված է հին օրերից մինչև մեր ժամանակները: Հենց դրանում է թանգարանի գլխավոր արժեքը»,- պատմում է թանգարանի վարիչը:
Պատմական ակնարկ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա: 1985 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում:1990-ին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: 1998-ին` Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը: Թանգարանում տեղ գտած շատ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։
Հանրապետության բուհական թանգարանների շարքում Հայաստանի բժշկության պատմության թանգարանը միշտ արժանի տեղ է զբաղեցրել:
Թանգարանի ղեկավարի խոսքով՝ այն կարևոր նշանակություն ունի նաև ուսումնական տեսանկյունից և եզակի է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար:
Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար թանգարանում կազմակերպվել են դասաժամեր, իսկ բժշկական քոլեջների ուսանողների և այլ բուհերի թանգարանագիտական բաժնի ուսանողների համար այցելություններ: Մասնագիտական հետազոտություններ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվել ԵՊԲՀ թանգարանի նյութերից: Մշտապես գիտական աշխատանքներ են կատարվել և այս ավանդույթը, աշխատակիցները վստահ են, որ շարունակական է լինելու:
«Ստեղծման առաջին տարիներից համալսարանի սովորողները «Բժշկության պատմություն» առարկան ուսումնասիրելիս պարտադիր մեկ դաս անցկացնում են մեզ մոտ: Անշուշտ, բժշկագիտության պատմությամբ կատարած այս էքսկուրսիան տպավորիչ և ուսուցողական է ապագա բժիշկների համտար»,- նշում է Նարինե Ղազարյանը՝ հավելելով, որ բժշկագիտության պատմությունը հարստանում է նաև սփյուռքահայ անվանի բժիշկների, համալսարանի ստեղծման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնականների, ակադեմիկոսների մասին հիշատակումներով:
Թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը և ավագ մասնագետ Քնարիկ Գարասեֆերյանը լավ գիտեն յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը: Այս օրերին զբաղված են ցուցանմուշների դասավորման աշխատանքներով: Վստահ են, որ թանգարանային գործը պահանջում է առաջին հերթին նվիրում. նվիրում ոչ միայն բժշկագիտությանը, այլ ժողովրդի պատմությանը, որովհետև բժշկագիտությունը տվյալ ժողովրդի մշակույթի մի մասն է:
Վերաբացվելուց հետո բացառված չէ, որ թանգարանը կբացի դռները նաև բոլոր հետաքրքրվողների համար:
Ոչ միայն ապագա բժիշկներին, այլև յուրաքանչյուր այցելուի կներկայացվի բժշկի մասնագիտությունը, սիրո ու անձնուրացության կարևորությունը մասնագիտության և մարդու հանդեպ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո) ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)](up/article/small/file_61827_1694818.jpg)
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ ԵՊԲՀ. Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ](up/article/small/file_60123_5074958.jpg)
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
![](images/calendar.png)
![Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ](up/article/small/file_50558_7505141.jpg)
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
![](images/calendar.png)
![«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com «Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_46071_5906420.jpg)
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
![](images/calendar.png)
![Հայերն` աշխարում Հայերն` աշխարում](up/article/small/file_45637_4390612.jpeg)
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են](up/article/small/file_45557_802707.jpg)
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
![](images/calendar.png)
![Հայաստան այցելելու 20 պատճառ. med-armtours.com Հայաստան այցելելու 20 պատճառ. med-armtours.com](up/article/small/file_45027_4881509.jpg)
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
![](images/calendar.png)
![Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել. 5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել. 5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ](up/article/small/file_35153_5462768.jpg)
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
![](images/calendar.png)
![Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am](up/article/small/file_30970_2523951.jpg)
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
![](images/calendar.png)
![Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ. Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.](up/article/small/file_27911_8866992.jpg)
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
![](images/calendar.png)
![Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը](up/article/small/picture_11632.jpg)
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
![](images/calendar.png)
![Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը](up/article/small/picture_11630.jpg)
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն